Կալիֆոռնիայում անտառային հրդեհները 3300 ակր տարածք են կլանել. Հարյուրավոր մարդիկ տարհանվել են
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում կրկին անտառային հրդեհներն անկառավարելի են դարձել: Հարյուրավոր հրշեջներ պայքարում են Լոս Անջելեսի մերձակայքում բռնկված կրակի դեմ ինչպես ցամաքից, այնպես էլ օդից:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` արագ տարածվող անտառային հրդեհները բռնկվել են ուրբաթ կեսօրին Կալիֆոռնիայի Սանտա Կլարիտա քաղաքի մայրուղու երկայնքով` Լոս Անջելեսից 64 կմ հեռավորությամբ:
Ըստ հրշեջ ծառայության տվյալների` կրակը կլանել է 3300 ակր տարածք: Հրդեհների հետևանքով զոհեր չկան, կա մեկ վիրավոր հրշեջ փրկարարներից:
Կրակը փորձում են մարել ջուր ցանող ուղղաթիռների և օդանավերի օգնությամբ: Մոտակա շրջանների հարյուրավոր բնակիչներ տարհանվել են:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



