«Ոտքի Հայաստանի» բերման ենթարկված 7 անդամներից 6–ը ազատ արձակվեցին. հրապարակում իրավիճակը մնում է լարված
ОБЩЕСТВОՈստիկանությունից քիչ առաջ ազատ արձակվեցին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության 6 անդամները, ոստիկանության բաժանմունքում է միայն Հակոբ անունով տարեց տղամարդը, ում հայհոյել եւ ապտակել էր ոստիկանը։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ իրավիճակը Հանրապետության հրապարակում մնում է լարված, շարունակվում են բախումները ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ. նախաձեռնության անդամները փորձում են փակել հրապարակի հարակից Վազգեն Սարգսյան փողոցը, ոստիկաններն էլ ուժող հեռացնում են նրանց։ Բողոքող քաղաքացիներին բարկացրել է այն, Հակոբ անունով տարեց տղամարդը դեռ ոստիկանությունում է։
Հանրապետության հրապարակում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա զրուցում է ակցիայի մասնակիցների հետ։
Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը, որը ազատ արձակվելու հետո եկավ Հանրապետության հրապարակ, հայատարարեց, որ իրենք տուն չեն գնալու, մինչեւ չհասնեն իրենց նպատակին։
Նրա խոսքով` այսօր ոստիկանները դիմել են ապօրինի գորոծողությունների ու խոչընդոտել են իրենց ակցիան։
«Մենք դատապարում ենք այն ոտիկաններին, որ տվել են մեզ բերման ենթարկելու ապօրինի հրահանգը։ Մենք վերջինն ենք գնալու փողոցներից, մենք հասնելու ենք մեր նպատակին, մեզ ոչ մեկ չի խոչընդոտելու։ Հիշեք մեզ դեմքով, մենք էլ հիշելու ենք ձեր դեմքերը, մենք նսեմացնելու ենք ձեզ ձեր արարքների համար։Դուք բոլորդ գնալու եք էս երկրից, բոլոր տգետները ու քառակուսիները գնալու են էս երկրից»,– նշեց Դավիթ Հովհաննիսյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am–ը, Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներ`Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ այլք, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։ Նախաձեռնությունը այսօր հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։



