Իրանի նավթի նախարար. նավթի ցածր գների պատճառով ներդրումները շահավետ չեն
ОБЩЕСТВОՆավթի ցածր գները անշահավետ են դարձնում նավթով հարուստ երկրներում օտարերկրյա ներդրումները։ Նման կարծիք է հայտնել երկրի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Վիեննայում կայացած ՕՊԵԿ անդամ երկրների նախարարական մակարդակով կայացած հանդիպման ավարտին։
«Մենք բավարարված չենք նավթի ներկայիս գներով։ ՕՊԵԿ անդամները պետք է համագործակցեն եւ համաձայնության գալ էներգակրի արդարացի գնի շուրջ, որը կգոհացնի բոլոր անդամներին։ Գոյություն ունեցող գինը անիրատեսական է դարձնում նավթով հարուստ երկրներում օտարերկրյա ներդրումները»,- մեջբերում է նախարարի խոսքը Press TV-ն։
Նախօրեին ՕՊԵԿ-ը անփոփոխ թողեց օրական 30 մլն բարել նավթի հանքահանումը։
Զանգանեի խոսքով՝ թեեւ նավթի գինը 50 դոլարից բարձրացել է 62 դոլարի, սակայն ՕՊԵԿ անդամների մեծ մասը համաձայնության է եկել արդարացի համարել մեկ բարելի դիմաց 75 դոլարը։



