Ատրպատականի թեմի առաջնորդն ընդունել է Հայրենի «Նորք» բժշկագիտական հիվանդանոցի լյարդաբանության բաժանմունքի նախագահին
ОБЩЕСТВОԱտրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճյանը ընդունել է Հայրենի «Նորք» բժշկագիտական հիվանդանոցի լյարդաբանության բաժանմունքի նախագահ Հասմիկ Ղազինյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բժշկուհին ժամանել է Թավրիզ` մասնակցելու պետական համալսարանի կողմից կազմակերպված համագումարին եւ հանդես գալու դասախոսությամբ:
Թավրիզում բժշկուհին ծանոթացել է Ատրպատականի Հայոց Թեմի կառույցին եւ եկեղեցական, թեմական, կրթական կյանքին:
Բժշկուհի Ղազինյանն իր ուրախությունն է հայտնեց այն միջավայրի համար, որտեղ հայերը հայրենիքից հեռու շարունակում են ապրել` հավատարիմ մնալով իրենց ազգային ու հոգեւոր ինքնությանը:
Բժշկուհին միաժամանակ իր հիացմունքն է արտահայտել Իրանում բժշկագիտության մեծաքայլ առաջընթացի վերաբերյալ:
1
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
2
Кому собираются доверить? «Паст»
3
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
4
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
5
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»



