Հայաստանում ընդհանրապես քաղբանտարկյալ չկա. Վիտալի Բալասանյան
ОБЩЕСТВОԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը երեկ՝ հուլիսի 23-ին, Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն»լրատվական ծրագրի ժամանակ խոսելով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման մասին ասել է. «Ամենաբարդ ու ամենալուրջ խնդիրը կայանում է նրանում, որ ոչ մի կաթիլ արյուն չթափվի, համար մեկ խնդիրը դա է»:
Բալասանյանը թվարկել է զինված խմբի պահանջները, սակայն ուշագրավ հայտարարություն է կատարել քաղբանատարկյալների մասին, նա ասել է, որ այդ բառը չի ցանկանում օգտագործել. «Ճիշտն ասած ես այդ «քաղբանտարկյալ» բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև քաղբանտարկյալ Հայաստանում ընդհանրապես չկա»,- ասել նա, հավելելով, որ չակերտավոր քաղբանտարկյալ ներկայացվող մարդկանց հարցը ևս օրակարգում է, որպեսզի վերանայվի, թե ում դեպքում մեղմացուցիչ ինչ հանգամանքներ է հնարավոր կիրառել:



