Քլինթոնը սենատոր Թիմոթի Քեյնին անվանել է փոխնախագահի թեկնածու
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի առավել հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը փոխնախագահի պաշտոնի թեկնածու է անվանել Վիրջինիա նահանգից սենատոր Թիմոթի Քեյնին։
Երկուշաբթի Ֆիլադելֆիայում կբացվի Դեմոկրատական կուսակցության համագումարը, որի ժամանակ կառաջադրվեն թեկնածուներ նախագահի և փոխնախագահի պաշտոններում։
Քլինթոնը, որը փրայմերիզների փուլում հաղթել էր իր մրցակցին՝ Վերմոնտ նահանգից սենատոր Բերնի Սանդերսին և ստացել համագումարի 4765 պատվիրակների մեծամասնության աջակցությունը, նախագահի փաստացի թեկնածու է։ Սպասվում է, որ համագումարում այդ մասին կհայտարարվի պաշտոնապես։
Օրերս Հանրապետական կուսակցությունից առաջադրվել է միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որն արդեն մասնակցության համար տվել է պաշտոնական համաձանություն։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։



