Նիսի ոստիկանությունը չի զննել Անգլիական ափի մարդկանց սահմանափակ աշխատակիցների պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՆիսում հարձակման նախօրեին ոստիկանությունն ու քաղաքի իշխանությունները որոշել էին չզննել մարդկանց, որոնք կգան Անգլիական ափին հրավառությունը դիտելու, քանի որ անձնակազմի քանակը սահմանափակ է եղել, գրում է Wall Street Journal-ը:
«Անվտանգության ուժերի, ոստիկանության եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները ուսումնասիրել, իսկ հետո մերժել էին տոնական հրավառությանը ականատես լինել ցանկացողներին զննելու գաղափարը, քանի անձնակազմի քանակը սահմանափակ է եղել»,- գրում է պարբերականը՝ վկայակոչելով այն հանդիպումների նյութերը, որոնց ժամանակ քննարկվել է այդ հարցը:
Ավելի վաղ Նիսի քաղաքապետ Ֆիլիպ Պրադալը Sputnik-ի հետ զրույցում ասել էր, որ հուլիսի 15-ի առավոտյան ինքը Էստրոզիի հետ Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւին, վարչապետ Մանուել Վալսին եւ նախագահ Ֆրանսուա Օլանդին հայտնել էր, որ երկար ժամանակ ոստիկանական ուժերի պակաս է զգացվում, որը երբեք չի լրացվում:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսի կենտրոնում Մուհամեդ Բուհլելը բեռնատարով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ: Դրա հետեւանքով զոհվել է 84 մարդ, այդ թվում Հայաստանի քաղաքացի, ավելի քան 100-ը վիրավորում է ստացել:



