Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. Ոստիկանները բերման ենթարկեցին Անդրիաս Ղուկասյանին
ОБЩЕСТВОՀանրապետության հրապարակից քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին եւ նախաձեռնության ու երկու այլ անդամների`Սերգեյ Կյուրեղյանին եւ Անդրանիկ Մանուկյանին՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու պատճառաբանությամբ։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք բերման են ենթարկվել, քանի որ հրաժարվել են Հանրապետության հրապարակ բերած մեքենայի անվադողերը հեռացնել տարածքից։
Նախաձեռության անդամները չեն հեռացրել անվադողերը` ասելով, որ դա բեմ կառուցելու համար է։
Նախաձեռնության անդամների խոսքով` ոստիկանները տարել են նաեւ բերման ենթարկվածների անձնական իրերը։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։ Նախաձեռնությունը այսօր հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։



