Լճափ գյուղը կրկին հյուրընկալել է ֆրանսիացի բարեկամներին
ОБЩЕСТВОՖրանսիական «Այո» բարեգործական կազմակերպության երիտասարդ ներկայացուցիչներն արդեն 9-րդ տարին անընդմեջ այցելելու են իրենց հարազատ դարձած Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղ, հյուրընկալվում տեղի դպրոցականներին, շփվում գյուղի ամենատարբեր տարիքի մարդկանց հետ, դպրոցում իրականացնում շինարարական աշխատանքներ, կազմակերպում ճամբարային խաղեր: Ինչպես«Արմենպրես»-ին ներկայացր եց ֆրանսիական «Այո» կազմակերպության խմբի ղեկավար Նարեկ Սեդրակը, իրենց խումբն Հայաստան այցելել է հուլիսի 2-ից, բայց սկզբի երկու շաբաթն իրենք ապրել են Սիսիանի շրջանում, ուր իրենց միջոցներով մանկապարտեզ են վերանորոգել, ապա եկել հարազատացած Լճափ՝ իրենց նորեկ ընկերներին այս գյուղի մարդկանց, տեղական մշակույթին ու կենցաղին, սովորույթներին ծանոթացնելու համար:
«Խումբը սկզբում ունեցել է 41 անդամ, սակայն մի մասը հետ են գնացել, իսկ 33 հոգանոց խումբը բնակվում է Լճափում՝ նախօրոք հարմարեցված ու իրենց համար նախապատրաստված տանը: Խումբը 5 օր կմնա գյուղում, որի ընթացքում իր օրվա մեծ մասը կանցկացնեն Լճափի դպրոցում: Բակում ամեն օր միասին գնդակ են խաղում դպրոցականներն ու ֆրանսիացիները: Դպրոցի մարզադահլիճում, որն, ի դեպ, հենց իրենք էլ նորոգել են տարիներ առաջ, հայ եւ ֆրանսիացի թիմերով վոլեյբոլ են խաղում, մի մասը կիրառական խաղեր են կազմակերպել փոքրահասակ դպրոցականների հետ՝ ծեփամածիկներով ու ֆլոմա ստերներով խաղեր ու զարգացնող մարզանքներ են անում, մի մասը սեղանի թենիս, մյուսները պարան ու այլ խաղերով են հագեցնում լճափցի դպրոցականների առօրյան»,-ներկայացրեց Նարեկ Սեդրակը:
Ինչպես մանրամասնեց խմբի մյուս հայ անդամ Նարեկ Թաջիրյանը, խմբում 4-ն են միայն հայ, մյուսները ֆրանսիացիներ են: «Երեխաների հետ ժամանցի կազմակերպման շրջանակներում կազմակերպում ենք երգեցողության, պարի, բակային խաղերի պարապմունքներ, նաեւ մաթեմատիկայի դասեր: Խմբի անդամները տպավորված են ու հիացած Լճափով ու լճափցիներով, նրանց հյուրասիրությամբ, հայի տեսակով ու հայկական հյուրասիրությամբ: Սիրել են հայկական քաղցրահամ միրգը, նույնիսկ պարտադրության հասնող հյուրասիրությունը»,-նշեց Նարեկ Թաջիրյանը:
Դպրոցի տնօրեն Կառլեն Հովհաննիսյանը վկայեց, որ իրենք ողջ դպրոցով անհամբեր սպասում են ֆրանսիացիների գալուն, ողջ տարվա ընթացքում կապ պահում նրանց հետ, հաղորդակցվում: «Իրենց բազմամյա այցելությունների ընթացքում «Այո»-ի անդամները մեր դպրոցում ընդհանուր հաշվով 104 պատուհանից 55-ը փոխել են նորերով, հիմնովին նորոգել են դպրոցի երկու հարկի սանհանգույցը, սպորտդահլիճը, բոլոր դասասենյակների դռները, նաեւ աշխատանքներ են կատարել գյուղի մանկապարտեզում: Դպրոցն ու դպրոցականները ջերմությամբ ու էներգիայով են լցվում ֆրանսիացի երիտասար դների գալով, ինչպես նաեւ ստացած հույզերով դեռ երկար ժամանակ ջերմանում»,- վկայեց դպրոցի տնօրենը:
Խոսրով Խլղաթյան



