Ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտները վիճակահանությամբ որոշել են ծառայության վայրերը
ОБЩЕСТВОՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում հուլիսի 22-ին տեղի է ունեցել շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն: Ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագետների հմտություններ ձեռք բերած բոլոր շրջանավարտները Ռազմական ավիացիոն համալսարանում ուսումնառության ընթացքում անցել են համապատասխան որակավորման դասընթացներ, հաջողությամբ հանձնել են ավարտական քննությունները և պատրաստ են հետագա ծառայությունը շարունակել զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում: Կարճատև արձակուրդից հետո երիտասարդ սպաները կմեկնեն զորամասեր՝ համալրելով զինված ուժերի սպայակազմի շարքերը:



