Թուրքիայում կփակվեն 1669 ուսումնական հաստատություններ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում աշխատանքներ են տարվում 1669 ուսումնական հաստատություններ փակելու շուրջ կապված` հուլիսի 15-ին այդ երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետ:
Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ Թուրքիայի կրթության նախարարությունը մինչ այսօր արդեն մոտ 800 մասնավոր դպրոցներ փակելու մասին գրավոր հրահանգներ է ուղարկել կրթության բաժիններ: Նշվում է, որ, ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում 936 մասնավոր դպրոցների, 449 ուսանողական հանրակացարանների եւ 284 այլ մասնավոր կրթական հաստատություններ փակելու շուրջ, որոնք, ինչպես պնդում է Անկարան, պատկանում են արդի իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ Հարեքեթի» կազմակերպությանը, որին Թուրքիայի ղեկավարությունը ահաբեկչական է համարում եւ մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` մինչ այսօր Թուրքիայի կրթության նախարարությունն արգելել է կրթության ոլորտի 24157 աշխատակիցների գործունեությունը` կասկածանք հայտնելով, որ նրանք կապեր ունեն գյուլենականների հետ:



