Պորոշենկոն ցավում է Վոլինյան ջարդերը ցեղասպանություն ճանաչելու Լեհաստանի Սեյմի որոշման համար
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ափսոսում է Վոլինում 1943-1945 թվականների իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու Լեհաստանի Սեյմի որոշման առիթով եւ կոչ է անում վերադառնալ հաշտեցման եւ միասնության:
Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Ցավում եմ Լեհակստանի Սեյմի որոշման համար: Գիտեմ, շատերը կցանկանան դա օգտագործել քաղաքական շահարկումների համար: Սակայն մենք պետք է վերադառնանք Հովհաննես Պողոս II-ի պատվիրաններին՝ ներում ենք եւ ներում ենք հայցում: Միայն համատեղ քայլերով կկարողանանք հասնել քրիստոնեական հաշտեցման եւ միասնության: Միայն միասին կկարողանանք բացահայտել համատեղ պատմության ողբերգական էջերի բոլոր փաստերը»,- գրել է Պորոշենկոն:
Նա հույս է հայտնել, որ Ուկրաինան եւ Լեհաստանը կշարունակեն միասին շարժվել հենց այս ուղիով։



