Լավրով. ՆԱՏՕ-ն փորձում է հնարավորինս շատ երկրների կտրել Ռուսաստանից
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ն ուզում է հնարավորինս շատ երկրների դեպի իրեն գրավել, կտրելով Ռուսաստանից: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Իմաստների տարածք Կլյազմայում» ֆորումին:
Նրա խոսքով 2008-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ՝ Վրաստանին ու Ուկրաինային պաշտոնական հրավերք ուղարկելու շուրջ երկար վեճերից հետո, կայացվեց որոշում, որ նրանք սկսեն դաշինքին միանալու ծրագիրը: «Պաշտոնական իրավաբանորեն պարտադիր համարվող որոշում չի կայացվել, բայց դա փոխհատուցվել է՝ ամփոփիչ փաստաթղթում տեղ գտած քաաքական արտահայտությամբ՝ «ՆԱՏՕ-ի երկրները վստահ են, որ Վրաստանն ու Ուկրաինան կլինեն ՆԱՏՕ-ում»: Այդ ամենը կատարվել է 2008-ի ապրիլին, իսկ արդեն օգոստոսին Սաակաշվիլին, այդ խոստումից լրիվ գլուխը կորցրած, հրամայեց սկսել Ցխինվալի, ռուս ու օսեթ խաղաղապահների գնդակոծությունը»,- համարում է Լավրովը:
Նրա խոսքով, «Թբիլիսին կլինի ՆԱՏՕ-ում» նատոյական սադրիչ արտահայտությունն իր դերակատարումն ուներ կատարվածում»: «Դա մտավ նաեւ ուկրաինացի ոչ այդքան պատասխանատու քաղաքական գործիչների ուղեղները ու հիմա դա էլ իր դրսեւորումն ունի» - նշել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:



