Իրեր, որոնք պետք է լինեն կնոջ պայուսակում. խորհուրդ ոճաբանից
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Պայուսակը ոչ միայն գեղեցիկ և կանացի կերպարը լրացնող աքսեսուար է, այլև անհրաժեշտ իր, որտեղ կարելի է պահել ցանկացած բան: Սակայն պայուսակը գերծանրաբեռնելով բազմաթիվ իրերով, երբեմն մենք մոռանում ենք այնտեղ դնել մեզ համար անհրաժեշտ բաներ:
Tert.am Life-ի հետ զրուցում դիզայներ Արմինե Մարտիրոսյանը ներկայացրեց ամենակարևորագույն իրերը, որոնք պետք է լինեն կնոջ պայուսակում` իր իսկ օրինակով:
«Մեծ պայուսակներում կարելի է տեղավորել տարբեր իրեր` ինչպես պետքական, այնպես էլ անպետք, սակայն երբեմն շատ բան վերցնելով մեզ հետ մոռանում ենք կարևորագույնները: Խորհուրդ կտամ կանանց և աղջիկների, որ անկախ պայուսակի չափից շատ բան չվերցնեն իրենց հետ, քանի որ այն պետք է լինի թեթև և հարմար, որպեսզի օրվա ընթացքում, աշխատանքի բերումով վազվզելիս, հոգնած տեսք չունենաք»,- ասաց Արմինեն:

Փոքր պայուսակներն այս տարվա գլխավոր թրենդն է համարվում: Դիզայների խոսքով` «Իսկ եթե ձեր պայուսակը փոքր է, ապա ձեզ հետ վերցրեք շրթներկ, օծանելիք, թաց և չոր անձեռոցիկ: Ըստ իս` այս իրերը ամենակարևորներն են, որ ամեն վայրկյան կորղ են քեզ օգնության հասնել: Շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ գեղեցիկ արտաքինն ամբողջացնում է շրթներկը, որը օրվա ընթացքում պարբերաբար պետք է թարմացնել: Օծանելիքը նույնպես»,- եզրափակեց Արմինեն:

Մելինե Տոնոյան



