Չավուշօղլուն պահանջել է Հունաստանից իրենց հանձնել փախած թուրք զինվորներին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հորդորել է Հունաստանի իշխանություններին իրենց հանձնել ուղղաթիռով հունական Ալեքսանդրուպոլիս փախած թուրք զինվորներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու& raquo; գործակալությունը:
«Հեղաշրջման փորձը նախաձեռնողները քաղաքական ապաստան են պահանջում: Սակայն նրանք չեն կարող տեղավորվել քաղաքական ապաստանի շրջանակում: Հունաստանի իշխանություններից մեր ակնկալիքը համագործակցելը և արդար գործելաոճով այս դավաճաններին Թուրքիա ուղարկելն է»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռովՀունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաք փախած 8 թուրք զինվորների նկատմամբդատավարությունն ավարտվել է: Ապօրինի ճանապարհով երկիր մուտք գործելումեղադրանքով դատարանը թուրք զինվորներին դատապարտել է երկու ամիսազատազրկման:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմականհեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առելմի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանիժամ հետո խռովությունը ճնշվել է:
Էրդողանի կողմից հրապարակված վերջին տեղեկություններով` սպանվել է հեղաշրջման դեմ դուրս եկած 246 մարդ, վիրավոր է` 2185-ը, ձերբակալվել է 10 հազար 410 մարդ, 4 հազար 60-ը կալանավորվել են: Կալանավորվածներից 103-ը գեներալներ են:
Հայտնի է, որ սպանվել է նաև ռազմական հեղաշրջման փորձի մասնակից ավելի քան 100 մարդ:
Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:



