ՄԱԿ-ը եւ Միջխորհրդարանական միությունը համագործակցության համաձայնագիր են ստորագրել
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ը եւ Միջխորհրդարանական միությունը (ՄԽՄ) ստորագրել են համագործակցության համաձայնագիր, այդ թվում Կայուն զարգացման նպատակների կատարման եւ Կլիմայի վերաբերյալ՝ Փարիզի համաձայնագրի կատարման հարցերում: Հուլիսի 21-ին փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ ՄԽՄ-ի գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:
Ինչպես հիշեցրել Է Պան Գի Մունը, ՄԱԿ-ի եւ ՄԽՄ-ի միջեւ արդեն ստորագրվել Է համագործակցության փաստաթուղթ, բայց նոր համաձայնագիրը լրացված Է բազմաթիվ մանրամասներով՝ հաշվի առնելով անցյալ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի կողմից ընդունված ծանուցումը մինչեւ 2030 թվականը զարգացման եւ Փարիզի համաձայնագրի բնագավառում գործունեության վերաբերյալ: «Ես անկեղծորեն հուսով եմ, որ համագործակցության այս համաձայնագիրն Էլ ավելի կամրապնդի մեր սերտ գործընկերությունը»,- ասել Է Պան Գի Մունը: Նրա խոսքով՝ երկու կազմակերպություններն Էլ աշխատում են «հանուն մարդկա նց, հանուն մոլորակի, խաղաղության եւ գործընկերության»:
Միջխորհրդարանական միությունը հիմնվել Է 1889 թվականին, եւ այսօր դրա կազմի մեջ են մտնում 166 ազգային խորհրդարաններ եւ տասը տարածաշրջանային միջխորհրդարանական միավորումներ: Կազմակերպությունն ունի ՄԱԿ-ին կից մշտական դիտորդի կարգավիճակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



