5 բան, որոնք հասուն կինը կանի հանուն սիրո
ЛАЙФՄենք դարձել ենք հաջողակ, էգոիստ, ինքնաբավ միայնակներ։ Ոչ։ Մենք ուզում ենք սեր, ջերմություն, հարաբերություններ ճիշտ այնպես, ինչպես 20 տարեկանում։ Ուղղակի մենք հասկանում ենք, որ առողջ հարաբերություններում այդ ամենը փոխադարձ է։ Տղամարդը կամ ուզում է միեւնույն բանը կամ երկար չի մնում մեր կյանքում։ Ինչպես ասում էր Օմար Խայամը, «ինձ պետք չէ նա, ում պետք չեմ ես»։
Այդ պատճառով ես այլեւս
1.Չեմ սպասում տղամարդկանց զանգերին կամ նամակներին։ Ես կամ ինքս եմ գրում կամ հեռացնում եմ հեռախոսացանկից նրանց, ովքեր ժամանակ չեն գտնում կարճ պատասխան գրել, թե ներողություն, ես զբաղված եմ, ավելի ուշ կզանգեմ։
2. Չեմ գնում ժամադրության, եթե դրանց տեղն ու ժամն ինձ հարմար չեն։ Որպեսզի հանդիպումն ուրախություն պատճառի, այն պետք է հարմար լինի երկուսին էլ։ Եթե տղամարդը չի հետաքրքրվում կնոջ ո՛չ ժամանակով, ո՛չ ցանկությամբ, ո՛չ հարմարավետությամբ, նշանակում է նա, ընդհանուր առմամբ, չի հետաքրքրվում կնոջով։ Եվ ինձ նման տղամարդ պետք չէ։
3. Չեմ ներում իմ ծննդյան օրը եւ մյուս կարեւոր տոներին նվերների բացակայությունը։ Ինձ դուր են գալիս տղամարդիկ, որոնց հաճելի է դուր եկած կնոջ, այսինքն՝ ինձ համար գումար ծախսելը։ Ֆինանսապես ժլատ մարդիկ սովորաբար ժլատ են մնացած բոլոր դեպքերում։ Կնոջ համար կարեւոր ամսաթվերի հարցում անուշադրությունը անուշադրություն է մարդու նկատմամբ ընդհանուր առմամբ։ Մենք ուզում ենք երես տալ ու ուրախացնել նրանց, ում մենք սիրահարվել ենք։ Այն ամենն, ինչ կարեւոր է նրա համար, կարեւոր է եւ մեզ համար։ Եթե կարեւոր չէ կամ ափսոսում եք կամ մոռացել եք, ուրեմն մոռացեք նաեւ իմ հեռախոսահամարը։
4. Տղամարդկանց անբարեկեցության եւ անհաջողակության համար արդարացումներ չեմ փնտրում։ Դա չի նշանակում, որ տղամարդուց ինձ միայն փող է պետք։ Բայց «սիրած մարդու հետ քողտիկում էլ կապրեմ» արտահայտությունը հաստատ հասուն կնոջ կյանքից չի վերցված։ Մեր քողտիկներում մենք ապրել ենք 20 տարեկանում, 30-ում, իսկ 40 տարեկանում մենք արդեն սեփական հարմարավետ կյանքն ունենք եւ արդարացումներ չենք փնտրում։
5. Չեմ լռում այն մասին, ինչն ինձ դուր չի գալիս։ Իհարկե, ես տղամարդու ուղեղը չեմ արդուկում անվերջանալի քմահաճույքերով։ Բայց կան բաներ, որոնց մասին դիմացինը գլխի չի ընկնում ուղղակի որովհետեւ նա ուրիշ ձեւ է մտածում։ Եթե ես չեմ սիրում մեծ արագությունը, եւ այն ինձ վախեցնում, ապա ես չեմ լռում կամ հիացած բացականչում, եթե տղամարդը 120 կմ/ժ արագությամբ է ընթանում։ Ինչպես նաեւ բարկացկոտ չեմ ֆշշացնում, թե ուր ես այդպես արագ ընթանում, ինչու ես այդքան արագ վարում։ Ես պարզապես հանգիստ ասում եմ. «Խնդրում եմ, արագ մի՛ վարիր, ես նյարդային եմ եւ վախենում եմ»։
Աղբյուրը՝ Creu



