Սեյրան Օհանյանը ՀՀ և արտերկրի ռազմական բուհերի շրջանավարտներին հորդորել է անընդհատ լրացնել գիտելիքները
ОБЩЕСТВО
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է օտարերկրյա պետությունների ռազմական ակադեմիաների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային դասընթացների շրջանավարտներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով շրջանավարտներին, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ակադեմիական և հրամանատարաշտաբային կրթության առկայությունը պարտադիր է ծառայողական առաջընթացի և սպայակազմի որակյալ սերնդափոխության իրականացման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է կրթության շարունակական կատարելագործման անհրաժեշտությունն ու հորդորել սպաներին նընդհատ լրացնել ռազմական գիտելիքները թե´ մասնագիտական գրականության, թե´ առաջավոր փորձի ուսումնասիրման և փոխանակման միջոցով:



