Թուրքիայում հետախուզում է հայտարարվել հազարից ավելի զինվորականների նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջման փորձից հետո հազարավոր զինվորականներ գտնվում ենհետախուզման մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Reuter-ի տվյալներով` նրանք կասկածվում են Թուրքիայում պետհեղաշրջման փորձին մասնակցության մեջ:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարների կողմից Թուրքիայում ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ վերջին տվյլաներով զոհվել է 290 թուրք քաղաքացի, սպանվել է 100-ից ավելի խռովարար, մոտ 1,5 հազար մարդ վիրավորվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ: Հուլիսի 20-ից 21-ի գիշերը Թուրքիայում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է մտցվել:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



