Թուրքիայում արտակարգ դրությունն ուղղված է պետության ներսում գործող ավազակախմբի դեմ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում արտակարգ դրության ընթացքում մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին հաստատ չենք դիպչելու։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը մեկնաբանել է երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին տեղեկությունը։ Նա շեշտել է, թե նախօրոք նշված 3 ամիս ժամկետից ավելի վաղ կարող է հանվել արտակարգ դրությունը։
Թուրքիայի փոխվարչապետը շեշտել է, թե արտակարգ դրության նպատակն է՝ պայքարել պետության ներսում գտնվող ավազակախմբի դեմ։ «Մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին հաստատ չենք դիպչելու»,–ասել է նա՝ շեշտելով, որ արտակարգ դրության ժամանակահատվածում սառեցվելու է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված դրույթները։



