Թրամփը Էրդողանին գովել է խռովությունը ճնշելու համար
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահի պաշտոնին Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփը New York Times–ին տված հարցազրույցում գովել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական ապստամբությունը ճնշելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես շատ բարձր եմ գնահատում, որ նա կարողացավ իրավիճակը իր ձեռքը վերցնել ու շրջել իրադարձությունների ընթացքը: Ոմանք ասում են, որ այդ ամենը հենց նրա կողմից էր հրահրված, բայց ես այդպես չեմ կարծում»,- ասել է Թրամփը:
Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Անկարայում ու Ստամբուլում: Երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ ապստամբությունը ճնշված է: Ըստ վերջին տեղեկությունների, Թուրքիայի 190 քաղաքացի է զոհվել, ավելի քան 100 խռովարար է սպանվել, մոտ 1.5 հազար մարդ էլ վիրավորում ստացել:



