ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի շարք պաշտոնյաներ.«Ժողովուրդ»
ОБЩЕСТВО«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենց հիմնարկի ներքին խոհանոցի մասին ուշագրավ մանրամասներ են պատմում։ Ինչպես հայտնի է՝ «Նուբարաշեն» քրեակատարողակաև հիմնարկի մի շարք պաշտոնատար անձինք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նշված քրեական գործի շրջանակներում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ցուցմունքներում նշված տվյալների վերաբերյալ բացատրություններ տալու նպատակով հարցաքննվել է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանը։ Ավելին՝ շրջանառվող լուրերի համաձայն՝ բացառված չէ, որ այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալների աթոռին հայտնվի նաև «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանը։ Վերջինս, ինչպես հայտնի է, Աժ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



