Հայ խաղաղապահները նախապատրաստական վարժանք անցնելու մեկնել են Գերմանիա
ОБЩЕСТВОՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայ խաղաղապահները կտեղափոխվեեն Աֆղանստան՝ իրականացնելու խաղաղարար առաքելության։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնումից առաջ հայ խաղաղապահների զորախմբին ողջունել է խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը՝ զինծառայողներին հորդորելով պատվով կատարել ստանձնած առաքելությունն ու հավատարիմ մնալ ՀՀ զինված ուժերում ձեւավորված ավանդույթներին:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքոիրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայությունեն անցկացնում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զինծառայողները, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայիզինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյ ուսիսային հրամանատարության կազմում:



