Ինչպե՞ս ճիշտ օգտագործել արևապաշտպան քսուքը
ЛАЙФԱռողջության և խնամքի ազգային ինստիտուտը խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ օգտագործել արևապաշտպան քսուքները և խուսափել այրվելուց:
Ինչպես գիտեք մեր մաշկը D վիտամինի կարիք ունի, որը մենք ստանում ենք արևից, սակայն չափից շատ արևայրուքից կարելի է ավելացնել մաշկի քաղցկեղ ունենալու ռիսկը՝ չհաշված իհարկե այրված և կարմիր մաշկը:
Հավանաբար գիտեք, որ եթե երկար ժամանակ եք անցկացնելու արևի տակ, պետք է պարբերաբար քսեք արևամաշտպամ քսուքը, հատկապես եթե ջրի մեջ եք:
Իսկ ո՞րն է քսուքն անցկացնելու ճիշտ չափաբաժինը:
Պետք է մոտավորապես 35 մլ քսուք քսել ձեր մարմնին, որը մոտ 6-8 թեյի գդալ է կազմում:
Առողջության և խնամքի ազգային ինստիտուտը նաև խորհուրդ է տալիս արևապաշտպան քսուքը քսել օրական երկու անգամ՝ մեկ անգամ տնից դուրս գալուց առաջ, իսկ երկրորդ անգամ՝ դրսում:
Քսուքը պետք է նաև քսել դեմքի, վզի, ականջների և նաև գլխի շրջանում, եթե շատ նոսր մազեր ունեք կամ ճաղատ եք: Այնուամենայնիվ, գլխարկ դնելը նույնպես կպաշտպանի ձեզ:
Հետևեք այս խորհուրդներին, եթե ցանկանում եք ամառն անց կացնել առանց արևային այրվածքների:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



