Ինչպե՞ս լուսաբանել պատանդառությունը
ОБЩЕСТВОNewmag.am-ը գրում է.
Էրեբունու ՊՊԾ գրավման լուսաբանումը մեծ փորձություն է նաև լրագրողների համար: Ինչպե՞ս կողմնորոշվել, թե ո՞ր ինֆորմացիան տալ, ո՞ւմ թողնել ուղիղ եթեր, զրուցե՞լ զինված խմբի ներկայացուցիչների և միջնորդների հետ, թե՞ այնուամենայնիվ հենվել միայն պաշտոնական հաղորդագրության վրա: Ահա թե ինչ է հուշում միջազգային փորձը:
- Անզգույշ կադրը, խոսքը կարող է վտանգել ամբողջ օպերացիան: Պետք է չափազանց ուշադիր լինել և չգաղտնազերծել իրավապահների գործողությունները:
- Միշտ հիշեք, որ ձեզ դիտում կամ ընթերցում են պատանդառության բոլոր կողմերը` զինյալները, պատանդներն ու իրավապահները, նրանց հարազատները:
- Խուսափեք ձևակերպումներից և տեսանյութերից, որոնք կարող են վտանգել իրավապահ մարմինների դիրքերի տեղակայումը կամ բացահայտել նրանց մարտավարությունը:
- Ձեռնպահ մնացեք ճգնաժամի կողմ կամ մասնակից դառնալուց:Լրագրողներն անձամբ կարող են ներգրավվել միայն այն դեպքում, երբ կա ղեկավարության համաձայնությունը և որակավորված միջնորդ խորհրդատուների թույլտվությունը:
- Հստակ բացատրեք, թե ինչու որոշակի ինֆորմացիա չի տարածվում,բացատրեք դրա վտանգավորության պատճառները:
- Ծանրութեթև արեք այն ինֆորմացիան, որ պետք է հաղորդեք` նժարի մի կողմում դնելով, թե ինչ վնաս այն կարող է հասցնել: Սա հատկապես կարևոր է ուղիղ եթերում աշխատող լրագրողների համար:
- Եթերում ձեռնպահ մնացեք զինյալների հետ խոսելուց: Լրագրողները միջնորդական գիտելիքներ չունեն և հայտնի չէ, թե մի անզգույշ հարցը ինչպես կարող է վտանգել պատանդների կամ մյուսների կյանքը: Հիշեք, որ զանգահարելով զինյալներին, դուք զբաղեցնում եք այն հեռախոսագիծը, որով գուցե ընթանում են բանակցությունները:
- Եթե զինյալները զանգում են Ձեզ կամ խմբագրություն, անպայման տեղյակ պահեք իրավապահներին:Միաժամանակ, պլանավորեք, թե ինչ եք ասելու զինյալներին:
- Մանրամասն քննարկեք ուղիղ եթերում աշխատելու անհրաժեշտությունը, քանի որ իրադարձությունները կարող են անկանխատեսելի ընթացք ունենալ, որով կարող է վտանգվել շատերի կյանքը: Օպերատիվ գործողության ժամանակ ծավալվող իրադարձություններն ուղիղ եթերում լուսաբանելու համար պետք է ունենալ շատ հստակ մասնագիտական
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



