2016-ի հունիսը դարձել Է ամենաշոգն արդի պատմության մեջ. օդերեւութաբաններ
ОБЩЕСТВОԱնցյալ ամիսը դարձել Է ամենաշոգն արդի պատմության մեջ, հաղորդել Է ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը: Օդերեւութաբանները ջերմաստիճանի ռեկորդային մեծություններ են գրանցում արդեն 14-րդ ամիսն անըդմեջ:
Հունիսին մոլորակի միջին ջերմաստիճանը կազմել Է Ցելսիուսի 16,4 աստիճան, ինչը Ցելսիուսի 0,9 աստիճանով բարձր Է XX դարի հունիսների միջին ցուցանիշից:
ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը ջերմաստիճանի կանոնավոր դիտարկումներ Է սկսել 1880 թվականից: Գիտանականների խոսքով՝ կլիմայի տաքացումը տեղի Է ունենում մասամբ մարդու ներգործության հետեւանքով, մասամբ Էլ Նինիո երեւույթի հետեւանքով, որն իրենից ներկայացնում Է Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի մակերեւութային շերտի ջերմաստիճանի տատանում:
Ավելի վաղ ՄԱԿ-ում հաղորդել են, որ 2020 թվականին գլոբալ տաքացումը համաշխարհային տնտեսությանը տարեկան կհասցնի ավելի քան 2 տրիլիոն դոլարի տնտեսական վնաս՝ աշխատանքի արտադրողականության նվազման պատճառով, հաղորդել Է BBC-ն:



