Իսրայելում պատգամավորներին կարող են զրկել մանդատից ռասիզմին ու բռնություններին աջակցելու համար
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելցի պատգամավորներն ընդունել են օրենք, որը նրանց հնարավորություն է տալիս պաշտոնից հեռացնել գործընկերններին «ռասիզմ հրահրելու ու պետության դեմ զինված պայքարին աջակցելու համար», այս մասին հուլիսի 20-ին հայտնել է Քնեսեթի մամուլի ծառայությունը:
Փաստաթղթի քննադատները ասում են, որ դրա հաստատումով մանդատից զրկվելու սպառնալիքի տակ կհայտվեն արաբ խորհրդարանականները, որոնք դատապարտում են Իսրայելի օկուպացիոն քաղաքականությունը ու պաշտպանում պաղեստինցիների իրավունքները:
«Այսպես կոչված «Աշխատանքից հեռացնելու մասին» օրենքի համաձայն, որը ընդունվել է 62 «կողմ» ու 45 «դեմ» ձայներով, Քնեսեթը կկարողանա մանդատից զրկել գործող օրենսդիրին ռասիզմ հրահրելու կամ պետության դեմ զինված պայքարին աջակցելու համար»,- ասվում է խորհրդարանի հաղորդագրության մեջ:
Օրինագծի վրա աշխատանքը սկսվել է այս տարվա աղմկահարույց պատմությունից հետո, երբ մերձավորարեւելյան հակամարտության սրման շրջանում «Միացյալ արաբական ցուցակ» կուսակցությունից երեք խորհրդարանականներ այցելել են իսրայելցիների վրա հարձակման ժամանակ սպանված պաղեստինցիների ընտանիքներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



