Լեդի Գագան և նրա փեսացուն բաժանվել են
ЛАЙФԼեդի Գագան և նրա նշանած Թեյլոր Քիննին բաժանվել են :
Գագան և Թեյլորը սկսել էին հանդիպել 2011 թվականից: Նրանք միմյանց հանդիպել էին Գագայի «You and I» տեսահոլովակի նկարահանման հրապարակում:
Զույգին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ նրանք ցանկանում են չհանրայնացնել իրենց հարաբերությունները, սակայն նրանք երկուսն էլ ծանր են տանում բաժանումը:
Անցած շաբաթ Թեյլոր Քիննիի ծննդյան ժամանակ Գագան չէր կրում նշանադրության մատանին: Նույն շաբաթ նա նաև ելույթ է ունեցել Մեքսիկայի մանկատանը և կրկին չէր կրում մատանին:
Այնուամենայնիվ, ի սկզբանե Գագան և Թեյլորը շատ գեղեցիկ զույգ էին և կապված էին միմյանց: Գագան իր 2013 թվականի հարցազրույցներից մեկում ասել էր. «Երբ դու հանդիպում ես ինչ-որ մեկին, ում չեն կաշկանդում քեզ շրջապատող մարդիկ կամ այն սերը, որ դու ստանում ես, հենց դա սերն է:»
«Միշտ չէ, որ մարդիկ ուրախ էին ինձ համար: Իհարկե դժվար է ընդունել, որ կինը կարող է այդքան հաջողակ լինել:»
Ըստ Գագայի՝ Քիննին նրա միակն էր և ինչպես երգչուհին էր ասում. «Ես բացի Քեննիից չեմ կարող ինձ մեկ ուրիշի հետ պատկերացնել:»
Երեկ Գագան իր Ինսթագրամի էջում գրել է, որ ինքը և Թեյլորը ժամանակավոր դադար են առել, քանի որ նրանք աշխատանքի բերումով չեն կարողանում միմյանց հանդիպել, սակայն նրանք միևնույն է սիրում են իրար:
Նյութը հրապարակաման պատրաստեց Past.am-ը։



