Սիցիլիական նեղուցում ավելի քան երեք հազար միգրանտների են փրկել
МЕЖДУНАРОДНОЕՀուլիսի 19-ին ավելի քան երեք հազար միգրանտների են փրկել Սիցիլիական նեղուցում, որն Իտալիայի հարավային կղզիներն անջատում Է Հյուսիսային Աֆրիկայի ափից:Այս մասին հաղորդել Է Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը:
Տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված Է, որ ընդամենն իրականացվել Է փրկության 25 գործողություն: Դրանց մասնակցել են Իտալիայի ռազմածովային ուժերի, Եվրոպայի «Սոֆիա» առաքելության նավերը, ինչպես նաեւ առեւտրական նավեր:
Ինչպես հաղորդել Է ԱՆՍԱ գործակալությունը, Իտալիայի ոստիկանությունը կատարել Է 13 մարդու կալանավորումներ, որոնց մեղադրում են մարդկանց ապօրինի փոխադրման մեջ: Առկա տվյալների համաձայն՝ նրանց կասկածում են կազմակերպված ցանցի հետ կապ ունենալու մեջ, որն զբաղվում Է անօրինական միգրանտներին Իտալիայից Հյուսիսային Եվրոպայի երկրներ փոխադրմամբ: Կալանավորումները կատարվել են Միլան, Մոնցա, Բրեշիա եւ Վենետիկ քաղաքների շրջաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



