Երևան-Մոսկվա-Երևան՝ 72000 դրամից սկսած
ОБЩЕСТВО«Արմենիա» ավիաընկերությունը Օգոտսոոսի 1-ից սկսում է իրականացնել կանոնավոր չվերթներ դեպի Մոսկվա: Երևան-Մոսկվա-Երևան չվերթները իրականացվելու են ամեն օր՝ օրական մեկ անգամ՝ դեպի Վնուկովո օդանավակայան: «Արմենիա» ավիաընկերության չվերթները դեպի Մոսկվա իրականացվելու են BOING մակնիշի օդանավերով: Տոմսերի արժեքը երկու ուղղության համար սկսվում է 138 եվրոյին համարժեք դրամից: Տոմսի արժեքը իր մեջ ներառում է նաև 25 կգ ուղեբեռ և 7 կգ ձեռքի ուղեբեռ: Այս պահին, հաշվի առնելով տվյալ ուղղության պահանջարկն ու բարձր մրցակցությունը, «Արմենիա» ավիաընկերությունը դեռևս սահմանափակվում է օրական մեկ չվերթ իրականացնելով՝ սահմանելով ավիատոմսերի ընդունելի սակագներ: Բացի Մոսկվայից «Արմենիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում նաև Մինվոդի՝ շաբաթական երկու անգամ: Երկու ուղղությունների համար տոմսերը արդեն վաճառքում են, որոնք կարող եք ամրագրել ավիաընկերության՝ +37411747777 հեռախոսահամարով:



