Ատամները սպիտակեցնելու հրաշալի միջոց
ЛАЙФՀամաձայնեք, որ ձյունաճերմակ ժպիտ ունենալը ամենացանկալի բաներից մեկն է:
Շատ մարդիկ ծախսում են հազարավոր դոլարներ՝ սպիտակ և փայլուն ժպիտ ունենալու համար: Ցավոք ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ նման ատամնաբուժական միջամտությունը:
Սակայն մտահոգվելու կարիք չկա: Դուք կարող եք տնային պայմաններում սպիտակեցնել ձեր ատամները: Ձեզ դրա համար անհրաժեշտ է միայն փայլաթիթեղ:
Փայլաթիթեղը բաժանեք երկու փոքր մասերի, որպեսզի նրանք լինեն ձեր ատամների չափ:
Ապա վերցնում եք սոդան և խառնում մի փոքր ջրի հետ և տարածում փայլաթիթեղի վրա: Ապա սոդայով փայլաթիթեղը տեղադրում եք ձեր ատամների վրա: Ուշադիր եղեք, որ փայլաթիթեղը շատ հարմարավետ նստի ձեր ատամների վրա: Սա պետք է մոտավորապես այսպիսի տեսք ունենա:
Սոդան սպիտակեցնող հատկություն ունի և փայլաթիթեղն էլ իր հերթին օգնում է ավելի արդյունավետ սպիտակեցմանը: Այն օգնում է, որ սոդան մնա իր տեղում:

Սոդայով փայլաթիթեղը մեկ ժամ պահեք ձեր ատամների վրա: Փորձեք այս մեթոդը շաբաթը երկու անգամ և արդյունքն ակներև կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



