ԱԺ նախագահն ու Նիկոլ Փաշինյանը զրուցել են. ի՞նչ լուծումներ է տեսնում Գալուստ Սահակյանը
ИНТЕРВЬЮ
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրությունն ու քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ուժային լուծումները բացառվեն:
«Ես այսօր առավոտյան նաև հեռախոսազրույց եմ ունեցել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ և առաջարկել եմ, որ խորհրդարանական որևէ ֆորմատով այս հարցը քննարկման առարկա դարձնի: Ինձ անհանգստացնում է այն, որ իրադարձությունների զարգացման ու տեսլականի մասին խոսում են միայն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը»,- ասաց Փաշինյանը:
Past.am-ն ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից փորձեց ճշտել՝ հարցի ի՞նչ լուծում է առաջարկել Գալուստ Սահակյանը: Ի պատասխան՝ Արսեն Բաբայանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում հանցագործության դեմ պայքարում են իրավապահները: Նախաքննության ընթացքին, հատկապես, երբ հանցանքը դեռևս չի էլ ավարտվել, որևէ այլ մարմնի միջամտությունն արգելվում է: Ուստի ԱԺ նախագահը պարոն Փաշինյանին էլ տեղեկացրել է, որ այս փուլում քննարկման առարկան բացակայում է»:
Լևոն Փանոսյան




















































