Չինաստանում տղամարդը հանձնվել է ոստիկանությանը գողություն անելուց 14 տարի հետո
МЕЖДУНАРОДНОЕՉինացին, որին ոստիկանությունը 14 տարի է որոնում է նրա կատարած գողության համար, կամավոր հանձնվել է իրավապահներին ՝ հեռուստատեսությամբ մի հուզիչ դրամա դիտելուց հետո, հայտնում է Sina պորտալը:
Պորտալի տվյալներով, Տայչժոու քաղաքի բնակիչը 20 հազար յուան ( մոտ 3 հազար դոլար) էր գողացել այն հյուրանոցից, որտեղ պահակ էր աշխատում, որից հետո տեղափոխվել էր այլ նահանգ՝ լքելով կնոջը: Դրանից հետո նա բազմիցս փոխել է աշխատավայրը ու կապ չի պահպանել ազգականների հետ:
Նշում են, որ տղամարդը որոշել է հանձնվել իրավապահներին հուլիսի 9-ին, տեղի հեռուստաեթերով դրամա դիտելուց հետո: Պորտալի փոխանցմամբ՝ դերասանի խաղն ու ֆիլմի տեսարանները հուզել էին տղամարդուն, որից հետո նա որոշել է վերադառնալ ընտանիքի մոտ ու հանձնվել է ոստիկանությանը: Նա նաեւ վերադարձրել է 14 տարի առաջ գողացած գումարը:
Տղամարդը հայտնել է, որ ինքն է կործանել իր կյանքը ու պատրաստ է կանգնել դատարանի առաջ: Հիմա նա գրավով ազատված է մինչեւ դատավարություն:



