Մոսկվայում տեղի կունենա Միքայել Թարիվերդիեւի ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոն
ОБЩЕСТВО«Հիշիր այս պահը» միջազգային փառատոնը, որը նվիրված Է կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի ծննդյան 85-ամյակին, հուլիսի 19-ին բացվում Է Մոսկվայի Մեծ թատրոնի Նոր բեմում՝ «Երկարատեւ դարձրեք պահը, մաեստրո» օպերային գալա-համերգով:
Բեմադրող ռեժիսորն Է Իգոր Ուշակովը: Համերգին կմասնակցեն Մեծ թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալեքսանդր Պոլյանիչկոյի ղեկավարությամբ եւ Պետական ակադեմիական Մեծ թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները: Նրանց կատարմամբ կհնչեն հատվածներ «Ո՞վ ես դու», «Կոմս Կալիոստրո», «Ֆիգարենկոյի ամուսնությունը», «Սպասում» օպերաներից, ինչպես նաեւ «Եղջերու արքան» կինո-օպերայից:
Փառատոնը նաեւ տեղի կունենա Ֆրանսիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Վրաստանում, Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում: Փառատոնի շրջանակներում, մասնավորապես, կբացվեն կոմպոզիտորին նվիրված երկու ցուցահանդեսներ: Մեկը՝ Լոնդոնում, երկրորդին, որն անվանվել Է «Առաջին պահից մինչեւ վերջինը», սեպտեմբերի 2-ից հրավիրում Է Մոսկվայի՝ Գլինկայի անվան երաժշտական մշակույթի կենտրոնական թանգարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



