Ալմաթիում իրադրությունը կայուն Է, բոլոր օբյեկտները գործում են կանոնավոր ռեժիմով
МЕЖДУНАРОДНОЕԱլմաթիում, որտեղ հուլիսի 18-ին ահաբեկչական գործողություն Է տեղի ունեցել, բոլոր օբյեկտները գործում են կանոնավոր ռեժիմով: Հուլիսի 19-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է Ալմաթիի Ներքին գործերի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ, Ազիմբեկը:
«Քաղաքում իրավիճակը կայուն Է, քաղաքացիների կյանքի եւ առողջության համար սպառնալիքներ չկան: Իրադրությունը գտնվում Է իրավապահ մարմինների լիակատար վերահսկողության ներքո: Բոլոր օբյեկտները գործում են կանոնավոր ռեժիմով»,- ասել Է նա:
Հուլիսի 18-ին Ալմաթիում հարձակում Է կատարվել քաղաքի ներքին գործերի շրջանային վարչության եւ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի շենքի վրա: Դրա հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, ներառյալ երեք ոստիկաններ, վիրավորվել Է ութը, նրանց թվում վեցը՝ ոստիկաններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



