Թուրքիան վերսկսել է թռիչքներն ԱՄՆ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո «Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերությունը վերսկսել է թռիչքները Միացյալ Նահանգներ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Արդեն իրականացվել է առաջին` Ստամբուլ-Նյու-Յորք չվերթը:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում «զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է, որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



