Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարն իրեն անվանել է հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթյուրքը խոստովանել է, որ նա է կանգնած եղել ապստամբների հետևում, ովքեր կազմակերպել էին ձախողված հեղաշրջման փորձը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:
Հաղորդվում է, որ Աքըն Օզթյուրքը դատախազությունում խոստովանական հայտարարությամբ է հանդես եկել: Ավելի վաղ նա ձերբակալվել էր և կալանքի տակ էր պահվում:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբերքաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ:Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայիարդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում«զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է,որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



