Թրամփի հակառակորդները չկարողացան փոխել հանրապետականների համագումարի անցկացման կանոնները
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների Քլիվլենդ քաղաքում (Լուիզիանայի նահանգ) տեղի ունեցող՝ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության համագումարը, հակառակ ներկուսակցական ընդդիմախոսների, ձայների մեծամասնությամբ հաստատել Է այն ծրագիրը, որով 2016 թվականի նոյեմբերի 8-ին կգնա նախագահական ընտրությունների, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները:
Համագումարն, ինչպես սպասվում Է, հուլիսի 21-ին փրայմերիզը հաղթած միլիարդատեր Դոնալդ Թրամփին կհաստատի հանրապետականների կողմից նախագահության թեկնածու:
Թրամփի հակառակորդները համագումարում հանդես են եկել ծրագրի փոփոխության օգտին, որպեսզի համագումարի այն պատվիրակները, որոնք ընտրվել են փրայմերիզում, պարտավոր չլինեն քվեարկելու միլիարդատիրոջ օգտին, թեեւ նա կանխավ իր համար ապահովել Է ավելի քան 1,5 հազար պատվիրակների պաշտպանությունը՝ 1 237 քվե անհրաժեշտ նվազագույնի դեպքում: Դա նշանակում Է, որ միլիարդատերը պետք Է նախագահության թեկնածու դառնա ավտոմատ կերպով:
Թրամփի ընդդիմախոսները հույս ունեին, որ ծրագրում մտցվելիք փոփոխությունները համագումարին թույլ կտա կուսակցությունից թեկնածու առաջադրել Թեդ Քրուզին, որն ունի իր կողմնակիցների 559 քվե, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



