Մերկել. Մահապատժի վերականգնման դեպքում Թուրքիան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին
МЕЖДУНАРОДНОЕՄահապատժի վերականգնման դեպքում Թուրքիան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ըստ Reuters-ի, Մերկելը զգուշացրել է, որ ԵՄ-ն ու Գերմանիան կտրականապես դեմ են մահապատժի վերականգնմանը, եւ նման քայլը համատեղելի չէ ԵՄ-ին անդամակցելու՝ Անկարայի նպատակի հետ:
Գերմանիայի կանցլերն Էրդողանին կոչ է արել հետեւել օրենքի գերակայության եւ իրավաչափության սկզբունքներին՝ կապված երկրում պետական հեղաշրջման փորձի հետ: Նա նաեւ նշել է, որ զանգվածային ձերբակալությունների ալիքն անհանգստություն է առաջացնում:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



