«Ոչ թալանին» նախաձեռնությունը երթ անցկացրեց Երևանում
ОБЩЕСТВОԵրևանի «Ազատության» հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպված հավաքը շարունակվեց երթով:
Հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած որոշ անախորժ միջադեպերի արձագանքել է ՀՀ ոստիկանությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, դեպքի վայր ժամանակ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հորդորեց հավաքված քաղաքացիներին ոստիկանությանը տրամադրել բռնության կամ ապօրինության վերաբերյալ իրենց մոտ եղած տեղեկությունները:
«Կարգազանցներին ենք բերման ենթարկել, իսկ եթե ոստիկանները սխալներ են թույլ տվել, նրանք կպատժվեն: Բոլոր նյութերը տրամադրեք իշխանությանը, կանցկացվի ծառայողական քննություն»,- նշեց Պողոսյանը:
Ցույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը. «Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հավաքների խաղաղ բնույթը՝ Սահմանադրությանը և օրենքի տառին համապատասխան: Անհրաժեշտ է բացառել բռնության որևէ դրսևորում: Բոլոր գրանցվող դեպքերի կապակցությամբ իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ է մանրամասն քննության իրականացում: Մենք շուրջօրյա ռեժիմով ենք իրականացնում մեր աշխատանքները՝ գործընթացներին հետևելով և միջոցներ ձեռնարկելով»,- նշված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:
«Ազատության» հրապարակից երթը շարժվեց Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց ուղղությամբ:



