Ջասթին Բիբերը զայրացել է երկրպագուի վրա
ЛАЙФՎերջնականապես պարզվեց, որ Ջասթին Բիբերը անհանդուրժող է նույնիսկ իր երկրպագուների նկատմամբ:
Անցած շաբաթ Նյու Ջերզիի համերգի ժամանակ, Ջասթինը դադարեցրեց համերգը, որպեսզի նախատի իր երկրպագուներից մեկին՝ իր վրա նվեր նետելու համար: Այդ պահը երկրպագուները տեսանկարահանել և հրապարակել են համացանցում:
Երկրպագուն գլխարկը նետել էր բեմ, որից հետո երգիչը զայրացած դիմել էր հանդիսատեսների.«Լսե՛ք, այլևս ոչ մի գլխարկ կամ նման առարկաներ չնետեք բեմի վրա: Ինձ պետք չի նման աղբ:»
Մի փոքր անց իր սխալը գիտակցելով՝ երգիչն ասաց.«Կներեք, ես մի փոքր կոպիտ էի:»
Դրանից հետո Ջասթինը զարմացրել է իր երկրպագուներին՝ կյանքի իմաստի մասին խոսելով:
Խոսքն ավարտելիս երգիչը կրկին ասաց. «Ներողություն գլխարկը նետելու համար, բայց դու իսկապես փչացրեցիր պահը:»
Սա առաջին անգամը չէ, որ երգիչը մերժում է իր երկրպագուների նվերները:
Ավելի վաղ Ջասթինի 15-ամյա երկրպագուհին Արգենտինայի փոքրիկ դրոշ էր մոտեցրել երգչի մեքենային մինչ նա շատ զայրացել և դեն էր նետել դրոշը՝ զայրացած հայացքով երկրպագուհուն նայելով:
Ջասթին Բիբերը պետք է սկսի անհանգստանալ իր համբավի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



