10 օգտակար խորհուրդներ ծնողների և երեխաների համար
ЛАЙФ-
Անվերջ կտավ
Եթե ձեր փոքրիկը սիրում է նկարել ուրեմն թղթի ռուլոնը շրջանակի միջով անց կացնելով՝ դուք կարող եք ձեր երեխային տալ անվերջ նկարելու հաճույքը:
-
Չթափվող բաժակ
Օգտագործեք կափարիչով պլաստմասսե բաժակներ, որպեսզի ձեր փոքրիկը ջրաներկով նկարելիս ներկը չթափի:
-
Սոսինձ՝ սայթաքելու դեմ
Եթե ձեր փոքրիկը հաճախ է սայթաքում իր նոր կոշիկներով, ապա կարող եք մի փոքր սոսինձ քսել նրա կոշիկների տակ:

-
Մահճակալ-սեղան
Դուք կարող եք շատ հեշտությամբ ձեր երեխայի մահճակալը դարձնել նկարչության սեղան:

-
Այլևս երբեք մի մոռացեք դեղերի մասին
Ուղղակի դեղահաբերի տուփի վրա նշեք շաբաթվա օրերը և ամեն օգտագործումից հետո նշում արեք շաբաթվա օրվա դիմաց:

-
Գունավոր կավիճներ
Որպեսզի խուսափեք ձեր ձեռքերը և հագուստը կավիճով կեղտոտելուց, առաջարկում ենք դրանք տեղադրել դեզոդորանտի հին տուփի մեջ:

-
Ցանցաճոճ
Ուղղակի վերցրեք ծածկոցը և կապեք սեղանի շուրջ:

-
Մանկական ճոճանակ
Վերցրեք ձեր հին անվադողը և մի կտոր տախտակ. Արդյունքում կստանաք այս գեղեցիկ ճոճանակը: Ձեր երեխաները ուղղակի հիացած կլինեն: Բացի այդ՝ սա շատ կգեղեցկացնի ձեր այգին:

-
Փակեք պահարանների դռները
Փակեք՝ երեխաների համար վտանգավոր իրեր պարունակող պահարանները՝ բռնակները միմյանց հետ առաձգական ժապավեններով միացնելով:

-
Հարմարավետ բույն
Այս կախարդական հանգստի անկյունը կարող եք ստեղծել հովանոցի և փոքրիկ լամպերի միջոցով:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



