Թուրքիայում արգելվել է պետծառայողներին լքել երկրի տարածքը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո արգելվել է պետծառայողներին լքել երկիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Կանաչ» անձնագիր (այս անձնագիրը տրվում է բարձրաստիճան պաշտոնյաներին) ունեցողները երկրի տարածքից դուրս գալու համար պետք է աշխատանքի վայրից պաշտոնական փաստաթուղթ ներկայացնեն:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է իշխանության կողմնակից 208 մարդ, որից 60-ը` ոստիկան, 3-ը` զինվոր, 145-ը` քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1491 է: Ձերբակալվածների թիվը 7 հազար 543 է: 316 մարդ կալանավորված է:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



