Ինչպես ձեր հին ամառային տաբատներից ստանալ գեղեցիկ բլուզներ
ЛАЙФԳրեթե բոլորս էլ ունենք հին ամառային տաբատներ, որ այլևս չենք հագնում: Խորհուրդ ենք տալիս չշտապել դրանք դեն նետել, քանի որ դուք կարող եք նրանց երկրորդ կյանք տալ: Ահա մի շատ պարզ միջոց՝ ձեր տաբատներից գեղեցիկ բլուզ ստանալու համար: Ձեզ դրա համար պետք կգան միայն մկրատ, ձեր ամառային տաբատը և վառ երևակայություն:
-
Դեպի ներս եք ծալում ձեր տաբատի ոտքերը: Ծալեք որքան հնարավոր է կոկիկ և հավասար:


-
Տեսնու՞մ եք ձեր տաբատի կենտրոնական հատվածը (ոտքերի փողքերի բաժանման շրջանաձև հատվածը): Դա լինելու է ձեր բլուզի գլխի հատվածը:

-
Մկրատով զգուշորեն շրջանաձև կտրեք այդ անկյունը

-
Ուրեմն, ի՞նչ է ստացվում: Միայն մեկ կտրվածք անելով դուք տաբատից գեղեցիկ բլուզ ստացաք: Տաբատի ոտքերը դառնում են ձեր բլուզի թևերը:

Եթե ցանկանում եք, որ ձեր բլուզը կարճ թևեր ունենա, կարող եք ուղղակի թևերը մի փոքր կարճացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



