Պատգամավորի համոզմամբ՝ Թուրքիայում տեղի ունեցածը դեռ սկիզբն է
МЕЖДУНАРОДНОЕՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանի համոզմամբ՝ Թուրքիայում ոչինչ էլ չի ավարտվել: «Մենք ո՛չ խանդավառվելու, ո՛չ էլ հիասթա փվելու տեղ չունենք, քանի որ վերջինհաշվով դա մեզ չէր վերաբերում: Նախ եթե խոսենք Գյուլենի մասին,գյուլենականությունը, կարելի է ասել, գաղափարախոսություն է, որով Էրդողանը բավականին հրապուրված էր, սակայն հասկացավ, որ սա դեմ է իրծրագրերին, ինչը սկիզբ դրեց կոնֆլիկտին: Կարող եմ ասել, որ սա դեռ այդկոնֆլիկտի դրսեւորման սկիզբն է: Ինչ վերաբերում է հայ համայնքին, այնչի խառնվում այս գործընթացներին, քանի որ սա ազգամիջյան խնդիր չէ, այլերկու քաղաքական շարժումների բախում»,-լրագրողների հետ զրույցում նշեց Արագած Ախոյանը:
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը նույնպես համակարծիք է, որ Թուրքիայում տիրող իրավիճակը դեռ շարունակվելու է: «Գյուլենը հաղթելու է, քանի որ ժողովուրդը զզվել է Էրդողանի նման գող-թալանչիներից: Նա ուզում է սուլթանություն հաստատել, սակայն 21-րդ դարում սուլթանական երկիր չի լինի»,-ասաց նա:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ:Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է:



