Թրամփը զգալիորեն կրճատել Է Քլինթոնից տարբերությունն ԱՄՆ-ի նախընտրական արշավում. հարցախույզ
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որն ապահովել Է Հանրապետական կուսակցությունից որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու՝ իր առաջադրումը, զգալիորեն կրճատել Է ընտրողների շրջանում ժողովրդականության իր հետ մնալը դեմոկրատների ճամբարից մրցակցուհի Հիլարի Քլինթոնից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին են վկայում նոր համազգային հարցման՝ հուլիսի 17-ին հրապարակված արդյունքները, որը կատարել են The Washington Post թերթը եւ ABC հեռուս տաալիքը:
Ստացված տվյալների համաձայն՝ այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամի օգտին իր ձայնն Է պատրաստ տալու հարցվածների 43 տոկոսը: Քլինթոնին մտադիր Է պաշտպանել հարցման մասնակիցների 47 տոկոսը: Եվս 10 տոկոսն առայժմ չի կարողացել որոշել, թե ում Է ընտրելու: Թեկնածուների միջեւ տարբերությունն այժմ կազմում Է 4 տոկոսային կետ: Անցյալ ամսին այն կազմում Էր 12 տոկոսային կետ:
Հուլիսի 11 – 14-ն անցկացված հարցմանը մասնակցել Է 816 գրանցված ամերիկացի ընտրող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



