Թուրքիայի դատավորների եւ դատախազների ամեն 5-ից մեկը ձերբակալված է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո սկսված հետաքննության շրջանակում ներկա դրությամբ բերման են ենթարկվել 2 հազար 745 դատավորներ եւ դատախազներ: Բերման ենթարկվածները մեկը մյուսի հետեւից ձերբակալվում են:
Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզչու» թերթը` նշելով, որ լուրեր են շրջանառվում, որ ձերբակալվածներ թիվը կանցնի 3 հազարը, ինչը կազմում է Թուրքիայում եղած դատավորների եւ դատախազների ընդհանուր թվի մեկ հինգերորդը:
Թուրքիայի դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդի (HSYK) տվյալներով` այդ երկրում կան 10 072 դատավորներ եւ 4921 դատախազներ:
Հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Իրենց կողմից` զինվորականները հայտարարել էին իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու մասին:
Հուլիսի 16-ի առավոտյան խռովարար զինվորականները սկսել են հանձնվել: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ հեղաշրջման փորձը ձախողվել է:
Հեղաշրջման փորձի արդյունքում, վերջին տվյալներով, սպանվել է 265 մարդ: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ ռազմական հեղաշրջման հետ կապված Թուրքիայում ներկա դրությամբ ձերբակալվել են 103-ից ավելի գեներալներ եւ ծովակալներ, ներքին գործերի տնօրինության տակ են ուղարկվել 7,850 հազար ոստիկաններ:



