Ստամբուլում դարձյալ արտակարգ իրադրություն է մտցվել
МЕЖДУНАРОДНОЕՌազմական հեղաշրջման փորձի ճնշման հետ կապված Ստամբուլում դարձյալ արտակարգ իրադրություն է մտցվել: Քաղաք են փոխադրվել ոստիկանության հատուկ նշանակության 1,8 հազար լրացուցիչ աշխատակիցներ:
Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ ոստիկանության ղեկավարին հանձնարարվել է կործանել առանց համապատասխան թույլտվության օդ բարձրացած ուղղաթիռները: Քաղաքի փողոցները պահպանում են ոստիկանության ուժեղացված հաշվարկները:
Հուլիսի 17-ին ռազմական հեղաշրջման մասնակիցների եւ Թուրքիայի իշխանությունների միջեւ զինված բախումներ են տեղի ունեցել Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանի մոտ, ինչպես նաեւ Քոնյա քաղաքի ավիաբազայում:
Հուլիսի 16-ի գիշերը խռովարարների խումբը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարել: Գլխավոր դիմակայությունը ծավալվել Անկարայում եւ Ստամբուլում: Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է, որ խռովությունը ճնշվել է:



