Ալմաթիում ահաբեկչական սպառնալիքի կարմիր մակարդակ է սահմանվել
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանի Ալմաթի քաղաքում տեղական ժամանակով ժամը 12։20-ից ահաբեկչական սպառնալիքի կարմիր մակարդակ է սահմանվել, հայտնում է Tengrinews–ը՝ վկայակոչելով ՆԳՆ քաղաքի դեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ այս կապակցությամբ ոստիկանները քաղաքի բնակիչներին կոչ են անում պահպանել պահանջները։
Կարմիր մակարդակ սահմանելուց հետո իրավապահներն իրավունք են ստանում զննել մարդկանց անձնական իրերը, մեքենաները, ընդհուպ մինչեւ արգելափակել երթեւեկությունը։ Ուժային կառույցներին թույլ է տրվում անարգել մտնել բնակելի տներ եւ այլ հաստատություններ։
Հիշեցնենք, որ Ալմաթիում ներքին գործերի վարչության շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Սոցցանցերի օգտատերերի վկայությամբ՝ «սեւ հագուստով անհայտ անձը կրակ է արձակել ոստիկանության ուղղությամբ, փորձել մեքենա կանգնեցնել, իսկ հետո փախել արեւելյան ուղղությամբ»:
Հրաձգությունից սպանվել է 2 ոստիկան, մի քանիսը վիրավորվել են։



