Սեւ ծովում տեղի են ունենում Sea Breeze ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները
МЕЖДУНАРОДНОЕՍեւ ծովի հյուսիս - արեւմտյան մասում՝ Օդեսայի եւ Նիկոլաեւի մարզերում, հուլիսի 18-ին սկսվում են Sea Breeze – 2016 զորավարժությունները՝ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից նավերի ներգրավմամբ: Ինչպես հաղորդել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի հրամանատարության մամուլի ծառայությունում, ընթացիկ տարում զորավարժություններն «զգալիորեն ընդլայնում են իրենց անցկացման վարերի եւ շրջանների աշխարհագրությունը»:
«Ծովում ապահովման ավելի քան 25 նավեր ու կատերներ են Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից եւ Ռումինիայից»,- հայտարարել Է ռազմածովային ուժերի առաջին փոխհրամանատարի պաշտոնակատար Ռոման Գլադկին:
Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Մոլդովայից եւ Վրաստանից ծովային հետեւակայինները կմասնակցեն «ՆԱՏՕ-ի ստանդարտներով ճգնաժամային տարածաշրջանում գործողություն իրականացնելիս կայունացման գործողություններին» Նիկոլաեւի մարզի Ստորաբաժանումների պատրաստման միջտեսակային կենտրոնում, ինչպես նաեւ Օդեսայի մարզի հարավում, զորավարժությունները կտեւեն մինչեւ հուլիսի 30-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



